Ֆրանսիայում նախատեսված չէ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումն ՈՒկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ։ «Նման հարց չի քննարկվել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է Պուտինի և Պորոշենկոյի հանդիպում։
Պեսկովը նշել է, որ Պուտինը Ֆրանսիայում կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի հետ հունիսի 6-ին, Ռուսաստանը պատրաստ է ցանկացած հարց քննարկելու, ասել է Դմիտրի Պեսկովը: Հունիսի 5-ին Փարիզում ՌԴ նախագահը կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ: